Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կվերլուծեմ համառոտ։
Նախ՝ տոտալիտար աղանդի մասին։ Դրանք տարբեր՝ մշակութային, առևտրական, կրթական, հասարակական, հանրաճանաչ, գիտական, կրոնական... կերպերի տակ գործող կազմակերպություններ են, որոնց գործունեությունը վտանգ է ներկայացնում պետության և հասարակության, քաղաքացիների համար։ Տոտալիտար աղանդների համար հատուկ են ավտորիտար ղեկավարման մեթոդները, որոնք սահմանափակում են կազմակերպության անդամների իրավունքները։
Տոտալիտար աղանդի ամենավառ օրինակներից է «Եհովայի վկաները», ինչը կարող է զարմանալի թվալ, քանի որ նրանք մեջբերում են, կարդում են, ու «պատմում» են աստվածաշնչից։
Կխնդրեի այստեղ ուշադիր լինել, նույնիսկ եթե դուք հավատացյալ չեք։ Գուցե՝ մանավանդ։
Շատ կարևոր է, թե ինչն է գաղափարականախոսության հիմքում։
Քրիստոնեությունը ընդունում է ու ելնում է Երրորդության գաղափարից, որտեղ Հայր աստված ու Որդի միասնական են։ Այսինքն՝ երբ Քրիստոս խաչվում էր մարդկության համար, նրա հետ խաչի չարչարանքներն ընդունում էր և Հայրը։
Եհովականության գաղափարներով՝ հայր ու որդի տարբեր են՝ Հիսուսը պարզապես մեկն է շատ հրեշտակներից։ Այսինքն՝ երբ Եհովան խաչում էր Հիսուսին, միայն զոհում էր նրան։ Զոհում էր որդուն, փոխարենը սեր, հավատ ու պաշտամունք պահանջելով իր նկատմամբ։
Այս տարբերությունը անանցանելի անդունդ է արդեն իսկ ստեղծում քրիստոնեության ու եհովականության միջև։ Ու արդեն կապ չունի, թե որտեղից ու ինչ է մեջբերում որդուն իր պաշտամունքի համար զոհողը, որովհետև այս նախադասությունը, այն ընդունելը, դրան հավատալը, այն սեփական գաղափարների, և ուրեմն քայլերի հիմքում դնելը կենդանացնում է մի իրեն ու շրջապատը քանդող գործողությունների չընդհատվող շարք։
Կարծում եմ արդեն իսկ զուգահեռներ անցկացրեցիք, բայց ես էլ դրանք կտանեմ։
Փաշինյանը Արցախում զոհեց հազարավոր որդիների, ուրիշներին, ուրիշների որդիներին՝ իր սեփական նպատակների համար, նրանց կյանքը դարձրեց մահ՝ փոխարենը ապրելով ու իր անձի նկատմամբ սեր, հնազանդություն, նվիրում պահանջելով։
Այլ բան է, որ հերոսական որդիները Արցախում անմահացան, կռվելով հանուն հողի, ուր մեր հայրերը, նրանց հայրերը հազարավոր դարերով հող են դարձել, իրենցով դարձրել այդ հողը մեր սիրո, արժեքների, ընտանիքների, հավատի, դարերի լինելիության պահապանը։
... Իսկ ովքեր ընդունում են Փաշինյանին, ակամա կամ կամավոր ընդունում են նաև նրա գաղափարախոսությունը, այն է՝ ուրիշների որդիներին զոհելու անհրաժեշտությունը սեփական անձի համար։ Ու սա սկսում է աշխատել արդեն ինքնուրույն՝ քանդելով համամարդկային արժեքները, ձևափոխելով ու այլանդակելով նույնիսկ սեր, հավատ՝ դառնալով հենց տոտալիտար աղանդ։
Նկատած կլինեք, երևի նաև զարմացել եք՝ ինչպես է նիկոլական հրոսակը ինչպես է միաժամանակ, մի մարդու պես, ասես հատուկ հրաման ստացած հռհռում Արցախում ադրբեջանցիների կողմից հուշարձանների ոչնչացման, հայաթափման, ցեղասպանության, դրա մասին բարձրաձայնող հրապաևակումների տակ ու ինչպես նեղվում ու ջղայնանում, հայհոյախոսում, երբ մարդիկ սահմաններ են գծում իրենց ու նիկոլականության համար՝ չթողնելով, որ դրանց ճնշումը անցնի մարդու ու օրենքի սահմանները։
Սա հենց այն՝ արդեն ինքնուրույն աշխատած նիկոլական գաղափարն է։
Նույնը անում է Փաշինյանը։
Շատերը հարցնում են իրար՝ ինչ եղավ նիկոլ-աննա զույգին, ինչու են սկսել ճիվաների պես հայհոյել, զազրախոսել, բանսարկել, խաբել, կեղծել իրականությունը...։
Ոչ մի նոր բան չի եղել։
Իրենք իրենց տոտալիտար աղանդի անկեղծ կրողն են։ Ու քանի որ ոչ թե կազմակերպություն են, այլ՝ պետության գլխին են, այսինքն՝ իրենց տակ են գիտական, կրթական, մշակութային, առևտրական, հասարակական, ... ինստիտուտներ, իրենց գաղափարախոսության ավտորիտար մեթոդներով դրանցից ջնջում են գիտականությունը, մանկավարժությունը, դաստիարակությունը,... կործանելով պետությունը վերևից, իսկ ներքևից կործանումը հայհոյանքներով ու «հասկանալի» լեզվով խրախուսելով ու վստահելով իրենց կամավոր անդամներին։
Թեպետ՝ այնքան էլ չեն վստահում, անընդհատ կրթում են իրենց գաղափարախոսությամբ։
Անահիտ Ոսկանյան